Hotel Management Software & Channel Manager Հյուրանոցային Կառավարման Համապկարգ
Hotel Management Software & Channel Manager Հյուրանոցային Կառավարման Համապկարգ
Հյուրանոցի միանգամյա հաճախորդներին մշտական հաճախորդ՝ հավատարիմ հաճախորդ, դարձնելու համար կարող եք ստեղծել հատուկ զեղչային առաջարկներ, նաև հյուրանոցի ՍՄՄ հրապարակումներով առաջարկել հատուկ զեղչեր, ըստ որի հյուրերը կկարողանան վաուչերային համակարգի շնորհիվ ստանալ զեղչեր, իսկ հավատարմության ծրագրի (Loyalty Program-ի) համար, կարող եք ստեղծել հատուկ զեղչեր՝ հատուկ հյուրերի համար:
Հյուրանոցի սենյակների օրավարձի արժեքները կարող են սահմանվել առանց հատուկ գնային ռազմավարություն (Rate) սահմանելու՝ ընդամենն ընտրեք այն օրն ու սենյակը, որի արժեքը ցանկանում եք փոփոխել և նշեք արժեքը:
Սահմանելով սենյակների օրավարձի արժեքները կարող եք ստեղծել ավտոմատացված գնագոյացում, օրինակ սահմանել, որ երբ երկու սենյակները ազատ լինեն, արժեքը 20%-ով նվազեցնի (սահմանված արժեքի 80%-ի չափով), իսկ երբ մեկ սենյակ միայն ազատ լինի, ապա մյուս սենյակի արժեքը 100% արժեքով առաջարկի (սահմանված արժեքի 100%-ի չափով), իսկ գնային փոփոխությունները ավտոմատ կերպով թարմացվում է միացված բոլոր առցանց հարթակներում:
Ավտոմատացնելու և հեշտացնելու համար տուր օպերատորների հետ համագործակցությունը, կարող եք տրամադրել հատուկ զեղչեր հատուկ օպերատորների կամ բոլորի օպերատորների համար, որտեղ օպերատորը այսուհետ ամրագրում անելու դեպքում, մտնում է Ձեր կողմից տրամադրած հատուկ հղումով և տեսնում է սահմանված զեղչված սակագներն ու սենյակների զբաղվածությունը, այդպիսով խուսափում եք հեռախոսազանգերից և էլ. նամակներով ամրագրումների դիմումներից:
Հաջորդ քայլը՝ պետք է ստեղծել գնային ռազմավարություններ, որոնք պետք է միացնել առաջարկների հետ: