Hotel Management Software & Channel Manager Հյուրանոցային Կառավարման Համապկարգ
Hotel Management Software & Channel Manager Հյուրանոցային Կառավարման Համապկարգ
Առաջին քայլը, որ պետք է անեք PMS-ին միանալուց, դա հյուրանոցի շենքի տվյալների տեղադրումն է, ուր նշում եք հյուրանոցի տեսակը, հասցեն, էլ. հասցեն, ծառայությունները և այլն։
Երկրորդ քայլը, որ պետք է անեք PMS-ին մինալաուց, հյուրանոցի սենյակների տվյալների տեղադրումն է, ուր նշում եք սենյակի տեսակը, հյուրերի քանակը, հարմարությունները և այլն։
Հաջորդ քայլը՝ պետք է ստեղծել տարբեր առաջարկներ (առկայության դեպքում), որ գնային ռազմավարությունը միացվի OTA-ներում հրապարակված առաջարկների հետ:
Հաջորդ քայլը՝ պետք է ստեղծել գնային ռազմավարություններ, որոնք պետք է միացնել առաջարկների հետ:
Հաջորդ քայլը, պետք է ստեղծել տարբեր առաջարկներ (առկայության դեպքում), որ գնային ռազմավարությունը միացվի OTA-ներում հրապարակված առաջարկների հետ:
Առկայության դեպքում, հյուրանոցը կարող է ավելացնել բոլոր ծառայությունները, որոնք հասանելի են հյուրերին հավելյալ արժեքի դիմաց․ այդ ամենը առաջարկել հյուրին սեփական հյուրանոցի կայքում հրապարակելով և ընդունարանի աշխատակցի միջոցով:
Հյուրանոցը կարող է սահմանել ամրագրումներ ստանալու համար հատուկ պայմաններ՝ ստեղծելով սահմանափակումներ, օրինակ՝ տոնական օրերին, միջոցառումների օրերին, և այլն:
Սահմանափակումների շնորհիվ, հյուրանոցը կկարողանա իր պայմաններով ստանալ կամ ժամանակավորապես դադարեցնել ամրագրումների ընդունումը տվյալ ժամկետով:
Հյուրանոցի միանգամյա հաճախորդներին մշտական հաճախորդ՝ հավատարիմ հաճախորդ, դարձնելու համար կարող եք ստեղծել հատուկ զեղչային առաջարկներ, նաև հյուրանոցի ՍՄՄ հրապարակումներով առաջարկել հատուկ զեղչեր, ըստ որի հյուրերը կկարողանան վաուչերային համակարգի շնորհիվ ստանալ զեղչեր, իսկ հավատարմության ծրագրի (Loyalty Program-ի) համար, կարող եք ստեղծել հատուկ զեղչեր՝ հատուկ հյուրերի համար:
Հյուրանոցի սենյակների օրավարձի արժեքները կարող են սահմանվել առանց հատուկ գնային ռազմավարություն (Rate) սահմանելու՝ ընդամենն ընտրեք այն օրն ու սենյակը, որի արժեքը ցանկանում եք փոփոխել և նշեք արժեքը:
Սահմանելով սենյակների օրավարձի արժեքները կարող եք ստեղծել ավտոմատացված գնագոյացում, օրինակ սահմանել, որ երբ երկու սենյակները ազատ լինեն, արժեքը 20%-ով նվազեցնի (սահմանված արժեքի 80%-ի չափով), իսկ երբ մեկ սենյակ միայն ազատ լինի, ապա մյուս սենյակի արժեքը 100% արժեքով առաջարկի (սահմանված արժեքի 100%-ի չափով), իսկ գնային փոփոխությունները ավտոմատ կերպով թարմացվում է միացված բոլոր առցանց հարթակներում:
Ավտոմատացնելու և հեշտացնելու համար տուր օպերատորների հետ համագործակցությունը, կարող եք տրամադրել հատուկ զեղչեր հատուկ օպերատորների կամ բոլորի օպերատորների համար, որտեղ օպերատորը այսուհետ ամրագրում անելու դեպքում, մտնում է Ձեր կողմից տրամադրած հատուկ հղումով և տեսնում է սահմանված զեղչված սակագներն ու սենյակների զբաղվածությունը, այդպիսով խուսափում եք հեռախոսազանգերից և էլ. նամակներով ամրագրումների դիմումներից:
Հյուրանոցի ամրագրումների բոլոր տվյալները հասանելի են կենտրոնական կառավարման վահանակում (DashBoard), որի հնարավարություններն անսահմանափակ են:
Օրացույցի միջոցով հյուրանոցը կարող է տեսնել բոլոր OTA-ներից գեներացված ամրագրումները մեկ օրացույցում, կառավարել սենյակների օրավարձի արժեքները, տեսնել ազատ, մաքուր և չմաքրված սենյակները, համակարգչի մկնիկով քաշել և տեղափոխել ամրագրումն այլ սենյակ և ավելին:
Ամրագրման տոմսը ցույց է տալիս հյուրի կատարած ամրագրման ամբողջական տվյալները՝ կարիք չունենալով այցելել ամրագրման աղբյուրի կայք հավելյալ տեղեկությունների համար:
Տոմսի մեջ, հյուրանոցը կարող է կառավարել տվյալները, վճարման ենթակա գումարները, տպել ինվոյսներ, տեսնել OTA-ների միջոցով հյուրի ուղարկած հաղորդակցությունները, հյուրի տվյալների հաշիվը (Guest Profile Management) և ավելին։
Հատուկ թրեյնինգ հյուրանոցի ընդունարանի աշխատակազմի համար, որը ցույց է տալիս ինչպես օգտվել բոլոր այն ֆունկցիաներից, որոնցով առնչվում է աշխատակիցը:
Հեռախոսի հավելվածում մուտք գործելը հասանելի բոլոր փաթեթներում առանց հավելավճարի: Հեռախոսի հավելվածը նախատեսված է հյուրերի տվյալների առաք որոնում, նոր ամրագրումների գրանցում, տվյալ օրվա սակագների ստուգում, OTA-ների նամակցությունների պատասխանում և ավելին:
Հավելվածը հասանելի է՝ Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն և Արաբերեն լեզուներով:
Հյուրանոցի տվյալները մուտքագրելուց հետո, կարող եք օգտվել TATIOSA PMS-ի կողմից հեշտ ստեղծվող հյուրանոցի ուղիղ ամրագրումներ ստանալու հարթակից (Landing Page): Հյուրանոցին համահունչ դիզայնով մշակել, ինչը նաև կարող եք տեղադրել հյուրանոցի պաշտոնական կայքում՝ ուղիղ 0% միջնորդավճարով ամրագրումներ ստանալու համար։
Booking Widget-ում Հյուրանոցի ցուցադրվող լուսանկարները կարող եք մուտքագրել երկու տարբերակով՝ հղումի տեսքով և կամ վերբեռնել PMS-ում:
Համակարգը տրամադրում է տարբեր տեսակի Booking Widget-ներ, որոնք հյուրանոցը կարող է ավելացնլ կայքում և կամ օգտագործել սոց. հարթակներում՝ ուղիղ 0% միջնորդավճարով ամրագրումներ ստանալու համար:
Արդյունավետ մարկետինգային ռազմավարություն վարելու համար, հյուրանոցը կարող է սահմանել հատուկ հարցեր, որոնց հյուրը կպատասխանի ուղիղ ամրագրում կատարելուց, կամ Check in անելու ժամանակ՝ հյուրանոցի ընդունարանի աշխատակիցը այդ հարցերը լրացնելով:
Օրինակ, հյուրանոցը կարող է սահմանել հարց, պարզելու թե ամրագրման հյուրերը զույգ են, ընտանիք են, ամուսնացած ընկերներ են, թե քույր ու եղբայր են: Զտելով արդյունքները, հյուրանոցը սիրո տոնի կապակցության կարող է կապնվել նամակագրությամբ կամ հեռախոսազանգով՝ առաջարկելու հանգիստն անցկացնելու հյուրանոցում միայն այն հյուրերին, ովքեր զույգեր են:
Ծանոթացեք մեր մասնագետների հրապարակումներին, որոնք կնպաստեն ավելի արդյունավետ և շահավետ կառավարել Ձեր հյուրանոցը